Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Կրկին հավասարություն է

Կրկին հավասարություն է
22.05.2012 | 01:28

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մոսկվայում ընթացող Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտի յոթերորդ տուրում իսրայելցի գրոսմայստերը վերջապես կարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունն ու անցնել առաջ: Երեսունութերորդ քայլում հայտնվելով անելանելի վիճակի մեջ` սևերով խաղացող աշխարհի չեմպիոնը հարկադրված եղավ ընդունելու իր պարտությունը: Սակայն 8-րդ տուրում Անանդը շատ արագ վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երեկ մրցակիցները միմյանց դեմ նստեցին ութերորդ անգամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ